
Համլետ Մանուկյանը ճանաչվել է Եվրոպայի տարվա լավագույն տղամարդ մարմնամարզիկ
Եվրոպայի չեմպիոն Համլետ Մանուկյանը դարձել է 2025 թվականի Եվրոպայի լավագույն տղամարդ մարմնամարզիկ․ հայտնում են ՀՀ մարմնամարզության ֆեդերացիայից։
«Շնորհակալ ենք յուրաքանչյուրիդ ակտիվ մասնակցության և աջակցության համար։
Ձեր ջանքերի, համախմբվածության և անսահման սիրո շնորհիվ Համլետ Մանուկյանը ճանաչվեց տարվա լավագույն տղամարդ մարմնամարզիկ։
Սա մեր բոլորի հաղթանակն է։ Շնորհակալ ենք: Միասին ուժեղ ենք»,- ասված է հաղորդագրության մեջ։


