03 Մար
2026
7° c ԵՐԵՎԱՆ
7° c ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ
ABCMEDIA
«Լապտերների հայրենիքը»՝ փոքրիկ գյուղ, որտեղ պատրաստվում են Չինաստանի գրեթե բոլոր լապտերները

«Լապտերների հայրենիքը»՝ փոքրիկ գյուղ, որտեղ պատրաստվում են Չինաստանի գրեթե բոլոր լապտերները

Չինաստանում կարմիր լապտերները լուսնային նոր տարվա տոնակատարությունների խորհրդանիշներից մեկն են դրանք կարող ենք տեսնել փողոցներում, տաճարների տարածքում, ամենուր գրում է BBC-ն։

Զարմանալի կթվա, սակայն ասում են՝ երկրի լապտերների 80%-ը պատրաստվում է ձեռքով՝ Հեբեյ նահանգի մի փոքրիկ գյուղում։

Չինաստանի «լապտերների մայրաքաղաք» Տունտուի փոշոտ փողոցներով զբոսնելիս ամենուրեք ականատես կլինեք լապտերների պատրաստման աշխատանքների գյուղի մի քանի բնակիչ նստած են աթոռակների վրա և զրուցելով լապտերներ են պատրաստում, իսկ գլխավոր փողոցում միմյանց վրա կույտ-կույտ դրված են արդեն իսկ պատրաստ կարմիր լապտերները։

Ոչ ոք չգիտի, թե քանի հարյուր տարի առաջ է լապտերների պատրաստման արհեստը սկիզբ առել Չինաստանի հյուսիսային այս հատվածում։ Հատկանշական է, որ բարձրտեխնոլոգիական դարաշրջանում Տունտուն կարողացել է գերիշխող դիրք գրավել լապտերների շուկայում՝ օգտագործելով մեկ այլ դարաշրջանի արտադրական տեխնիկա։

Պատերազմ Իրանի դեմ   Պատերազմ Իրանի դեմ