ՀԱՄԱՍ-ի ղեկավար Իսմայիլ Հանիեն բանակցությունների համար ժամանել է Կահիրե
Եգիպտոսի և Կատարի միջնորդությամբ ակտիվ քննարկումներ են ընթանում
Գազայում երկրորդ հրադադարի ուղղությամբ․ այս մասին հաղորդում է BBC-ն։
Ըստ լրատվամիջոցների՝ Իսրայելը ցանկանում է հրադադարի նոր համաձայնագրի
շրջանակներում վերադարձնել կանանց և առողջական վատ վիճակում գտնվող տղամարդկանց։ Դրա
դիմաց Իսրայելը կարող է վերադարձնել լուրջ հանցանքներ գործած և Իսրայելում բանտարկված
պաղեստինցիների։
Նշվում է նաև, որ պաղեստինյան ՀԱՄԱՍ արմատական շարժման ղեկավար
Իսմայիլ Հանիեն բանակցությունների համար ժամանել է Կահիրե։ Իսրայելի նախագահ Իսահակ
Հերցոգն իր հերթին հայտարարել է, որ իր երկիրը պատրաստ է ևս մեկ հումանիտար հրադադարի։
Մեծ Բրիտանիայի արտգործնախարար լորդ Դեյվիդ Քեմերոնը այցով մեկնում
է Եգիպտոս և Հորդանան՝ ձգտելով հասնել կայուն զինադադարի, ավելի շատ հումանիտար դադարների
և գերիների ազատ արձակման։ BBC-ն նաև նշում է, որ Քեմերոնը մերձավորարևելյան տարածաշրջան
երկրորդ այցի ընթացքում նաև կփորձի հասնել Գազայի հատված օգնության մատակարարումների
ավելացման։