03 Մար
2026
7° c ԵՐԵՎԱՆ
6° c ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ
ABCMEDIA
Արամ Ա կաթողիկոսը մտահոգությամբ հետևում է Մերձավոր Արևելքի հայկական գաղութներում ստեղծված իրավիճակին

Արամ Ա կաթողիկոսը մտահոգությամբ հետևում է Մերձավոր Արևելքի հայկական գաղութներում ստեղծված իրավիճակին

Արամ Ա կաթողիկոսը մտահոգությամբ հետևում է Մերձավոր Արևելքի հայկական գաղութներում ստեղծված իրավիճակին և մշտական կապի մեջ է նրանց հետ․ հայտնում են Մեծի Տանն Կիլիկիո կաթողիկոսությունից։

«Արամ Ա-ն կոչ է անում դադարեցնել ռազմական գործողությունները բոլոր տարածաշրջաններում և այս հարցերի արդար լուծումը գտնել քաղաքական բանակցությունների միջով»,- ասված է հայտարարության մեջ։

Մեծի Տանն Կիլիկիո կաթողիկոսությունից նշում են, որ պատրաստ են անել ամեն ինչ՝ թեմերի աշխատանքին աջակցելու և նրանց կարիքները հոգալու համար։

Ի դեպ, այսօր՝ մարտի 3-ի երեկոյան, Արամ Ա-ի նախագահությամբ կգումարվի Կենտրոնական ազգային վարչության արտակարգ նիստ։

Պատերազմ Իրանի դեմ   Պատերազմ Իրանի դեմ