03 Մար
2026
7° c ԵՐԵՎԱՆ
6° c ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ
ABCMEDIA
ԱՄՆ հետախուզությունը զգուշացնում է ԱՄՆ-ի դեմ իրանական կիբեռհարձակումների վտանգի մասին

ԱՄՆ հետախուզությունը զգուշացնում է ԱՄՆ-ի դեմ իրանական կիբեռհարձակումների վտանգի մասին

Իրանը և նրա դաշնակիցները կարող են հարձակումներ իրականացնել ԱՄՆ-ի դեմ՝ ի պատասխան շաբաթ Իրանի գերագույն առաջնորդ Ալի Խամենեիի սպանության․ գրում է Reuters գործակալությունը՝ հղում անելով Միացյալ Նահանգների հետախուզական ծառայությանը։

ԱՄՆ ներքին անվտանգության նախարարության հետախուզության և վերլուծության գրասենյակի փետրվարի 28-ի հաշվետվության մեջ ասվում է, որ Իրանը և նրա դաշնակիցները Միացյալ Նահանգների դեմ նպատակային հարձակումների սպառնալիք են ներկայացնում։ Փաստաթղթում նշվում է, սակայն, որ լայնածավալ ֆիզիկական հարձակման հավանականությունը քիչ է։

Ըստ ներքին անվտանգության նախարար Քրիստի Նոեմի՝ կարճաժամկետ հեռանկարում հիմնական մտահոգությունն այն է, որ իրանցի հաքերները կիբեռհարձակումներ կիրականացնեն ամերիկյան ցանցերի դեմ։

Պատերազմ Իրանի դեմ   Պատերազմ Իրանի դեմ