03 Մար
2026
7° c ԵՐԵՎԱՆ
8° c ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ
ABCMEDIA
Առաջիկայում Սամվել Կարապետյանի «գործից» լրացուցիչ տվյալներ կներկայացվեն․ Վարդևանյան

Առաջիկայում Սամվել Կարապետյանի «գործից» լրացուցիչ տվյալներ կներկայացվեն․ Վարդևանյան

Սամվել Կարապետյանի նկատմամբ քաղաքական հետապնդման աբսուրդը և վախերը տևում են շուրջ 9 ամիս․ գրում է փաստաբան Արամ Վարդևանյանը։

«Առաջիկայում կներկայացվեն «գործի» վերաբերյալ լրացուցիչ տվյալներ: Այս պահի դրությամբ՝ տնային կալանքի որոշման դեմ մեր կողմից դեռևս 2026 թվականի փետրվարի 8-ին ներկայացված վերաքննիչ բողոքի վերաբերյալ որոշումը հրապարակվելու է 2026 թվականի մարտի 5-ին: «Ուժեղ Հայաստան» կուսակցության նախագահ Սամվել Կարապետյանի ազատության ինտենսիվ սահմանափակումը տևում է 258 օր՝ առանց որևէ հիմքի, առանց որևէ տվյալի, հրապարակայնորեն մեր Մայր Աթոռը պաշտպանող խոսքի համար։

Իրավունքը պետք է գերակայի: Ազատությո՛ւն բոլոր քաղբանտարկյալներին»,- նշել է նա։

Պատերազմ Իրանի դեմ   Պատերազմ Իրանի դեմ