03 Մար
2026
7° c ԵՐԵՎԱՆ
8° c ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ
ABCMEDIA
Նիկոլ Փաշինյանի վերարտադրությունն անդառնալի հետևանք կունենա․ Հակոբ Ասլանյան

Նիկոլ Փաշինյանի վերարտադրությունն անդառնալի հետևանք կունենա․ Հակոբ Ասլանյան

Նախկին ՔՊ-ական Հակոբ Ասլանյանն ԱԺ ամբիոնից հայտարարեց իր և նախկին ՔՊ-ական Հովիկ Աղազարյանի կողմից նոր կուսակցության հիմնադրման մասին, ապա ասաց, որ Նիկոլ Փաշինյանն այս տարիներին վարել է անհեռատես քաղաքականություն, որի հետևանքով Հայաստանը հայտնվել է բարդ իրավիճակում։

«Ավելի քան մեկ տարվա ընթացքում մեզ մոտ ավելի է ամրապնդվել այն համոզմունքը, որ առաջիկա համապետական ընտրությունների արդյունքում Նիկոլ Փաշինյանի վերարտադրությունը՝ որպես Հայաստանի Հանրապետության վարչապետ, կարող է ունենալ անդառնալի և վտանգավոր հետևանքներ մեր պետության և պետականության ապագայի համար։ Այսօր մեր պետությունը Նիկոլ Փաշինյանի վարած անհեռատես քաղաքականության հետևանքով հայտնվել է դժվարին ու բարդ իրավիճակում, և այդ իրավիճակից դուրս գալու միակ ելքը Փաշինյանի վերարտադրությունը թույլ չտալն է»,-ասաց պատգամավոր Հակոբ Ասլանյանը։

 

Պատերազմ Իրանի դեմ   Պատերազմ Իրանի դեմ