03 Մար
2026
7° c ԵՐԵՎԱՆ
6° c ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ
ABCMEDIA
Մերձավոր Արևելքում էսկալացիայի ֆոնին՝ Մեծ Բրիտանիայում կտրուկ աճել է բնական գազի գինը

Մերձավոր Արևելքում էսկալացիայի ֆոնին՝ Մեծ Բրիտանիայում կտրուկ աճել է բնական գազի գինը

Մեծ Բրիտանիայում բնական գազի գինը աճել է 26%-ով՝ գերազանցելով 143 պենսը (մոտ 1.90 դոլար) մեկ թերմի համար․ 2023 թվականի հունվարից ի վեր՝ սա ամենաբարձր ցուցանիշն է․ գրում է Trading Economics-ը։

Նման աճը տեղի է ունեցել այն բանից հետո, երբ իրանական անօդաչու սարքի հարվածից հետո Քաթարը դադարեցրել է հեղուկացված բնական գազի արտադրությունն իր Ռաս Լաֆան համալիրում։

Համաշխարհային հեղուկացված բնական գազի մատակարարման մոտավորապես մեկ հինգերորդի համար պատասխանատու օբյեկտի փակումը ցնցումներ է առաջացրել էներգետիկ շուկաներում։

Նշվում է, որ այս հարցում հատկապես խոցելի է Մեծ Բրիտանիան՝ պահեստավորման սահմանափակ հնարավորությունների և ներմուծումից մեծ կախվածության պատճառով։

Հորմուզի նեղուցով հոսքերն արդեն իսկ դանդաղել էին, և չնայած Քաթարի հեղուկացված բնական գազի մեծ մասն արտահանվում է Ասիա, եթե իրավիճակը երկար մնա անկայուն, կսրվի բեռների համար համաշխարհային մրցակցությունն, իսկ Եվրոպայում կբարձրանան գազի գները։

 

Պատերազմ Իրանի դեմ   Պատերազմ Իրանի դեմ