03 Մար
2026
7° c ԵՐԵՎԱՆ
8° c ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ
ABCMEDIA
Թուրքիա-Իրան սահմանային անցակետում մեծ կուտակումներ են

Թուրքիա-Իրան սահմանային անցակետում մեծ կուտակումներ են

Իրանի վրա ԱՄՆ-ի ու Իսրայելի հարձակումից հետո խցանումներ են առաջացել Թուրքիա-Իրան սահմանային անցակետերում․ գրում է Ermenihaber.am-ը։

«Հատկապես Հաքքարի նահանգի Յուքսեքովա շրջանի Էսենդերե սահմանային անցակետում մեծ կուտակումներ են։ Նշվում է, որ ռազմական ակտիվությունը և տարածաշրջանում լարվածության աճը բացասաբար են ազդել սահմանային առևտրի և լոգիստիկայի վրա ու դրա հետևանքով սահմանին մոտ 2 կիլոմետրանոց խցանումներ են առաջացել։

Բեռնատարների ստուգման դանդաղ ընթացակարգը մեծ խցանումներ է առաջացրել, և Թուրքիայից Իրան բեռներ տեղափոխող բազմաթիվ բեռնատարներ շարունակում են սպասել մաքսային տարածքում և դրա շրջակայքում։

Բեռնատարի վարորդներից մեկը նշել է, որ արդեն 5 օր է սպասում է սահմանային անցակետում և բոլոր վարորդները դժվար իրավիճակում են տարածաշրջանում տիրող անորոշության և տեխնիկական խնդիրների պատճառով։ Ըստ նրա՝ նույնիսկ կապ չեն կարողանում հաստատել ընտանիքի անդամների հետ, քանի որ ինտերնետ չկա, բացի այդ կան հիգիենայի խնդիրներ կան ու սնունդը վերջանում է»,- նշել է կայքը։

 

Պատերազմ Իրանի դեմ   Պատերազմ Իրանի դեմ