
Երևանի նորակառույց շենքում ամրան գործելիս՝ տղամարդն ընկել է 3 մետր բարձրությունից և տեղում մահացել
Հերթական ողբերգական դեպքը՝ Երևանում կառուցվող էլիտար նորակառույց շենքի շինհրապարակում․ գրում է shamshyan.com-ը։
Ըստ կայքնի հայտնաբերվել է 49-ամյա ամրանագործի դիակ։
«Մարտի 3-ի առավոտյան Ներքին գործերի նախարարության 112 օպերատիվ կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանի Գոգոլի 23 հասցեում՝ շինհրապարակում, տղամարդու դի կա։
Տեղում պարզվել է, որ նշված հասցեում՝ նորակառույց շենքի շինհրապարակում, ամրան գործելու ընթացքում Գեղարքունիքի մարզի բնակիչ 49-ամյա Նվեր Դ.-ն մոտ 3 մետր բարձրությունից վայր է ընկել և տեղում մահացել։
Դեպքի փաստով քննչական բաժնում աշխատանքային կանոնների անվտանգությունը չպահպանելու, որն առաջացրել է մարդու մահ, հատկանիշներով նախաձեռնվել է քրեական վարույթ։
Գ. Շամշյանի տեղեկություններով՝ մահացածը աշխատում էր նշված շինհրապարակում, որպես ամրանագործ։
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով»,- գրում է կայքը։


