03 Մար
2026
1° c ԵՐԵՎԱՆ
3° c ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ
ABCMEDIA
Ծանրագույն պահին անգամ Իրանն ընդգծում է Հայաստանի ամբողջականության «կարմիր գիծ» լինելու հանգամանքը․ Ոսկանյան

Ծանրագույն պահին անգամ Իրանն ընդգծում է Հայաստանի ամբողջականության «կարմիր գիծ» լինելու հանգամանքը․ Ոսկանյան

Երեկ մամուլի ասուլիսի ժամանակ Հայաստանում Իրանի դեսպան Շիրղոլամին, պատասխանելով տարածաշրջանում լարվածության պայմաններում Հայաստանի համար ստեղծված վտանգների մասին հարցին, շեշտել է՝ «Մեր բարեկամ և եղբայր Հայաստանի անվտանգությունը մեզ համար չափազանց կարևոր է։ Հայաստանի տարածքային ամբողջականությունը նույնպես մեր կարմիր գիծն է»․ գրել է իրանագետ Վարդան Ոսկանյանը։

«Միայն պետականության հինավուրց ավանդույթով պատասխանատու երկիրը կարող է իր համար ծանրագույն և հսկայական ռեսուրսներ խլող պատերազմի պայմաններում շարունակել առանց երկմտանքի կրկին արձանագրել, որ հարևան բարեկամական և եղբայրական մեր պետության անվտանգությունն ու տարածքային ամբողջականությունը շարունակում են չափազանց կարևոր և «կարմիր գիծ» լինել»,- նշել է նա։

 

Պատերազմ Իրանի դեմ   Պատերազմ Իրանի դեմ