
ԱՄՆ-ը մտել է ընտրովի պատերազմի մեջ՝ հանուն Իսրայելի. Արաղչին արձագանքել է Ռուբիոյին
Իրանի արտգործնախարար Արաղչին «X» սոցիալական ցանցում արձագանքել է ԱՄՆ-ի պետքարտուղարի հայտարարությանը նշելով՝ «Պրն. Ռուբիոն խոստովանեց այն, ինչ մենք բոլորս գիտեինք․ ԱՄՆ-ը մտել է ընտրովի պատերազմի մեջ՝ հանուն Իսրայելի։ Երբեք, այսպես կոչված, իրանական «սպառնալիք» չի եղել»․ գրել է իրանագետ Վարդան Ոսկանյանը։
«Այս հարցում քարոզչական դաշտում իր պետքարտուղարի՝ հայտարարության հնարավոր բացասական ազդեցությունը մեղմելու համար ԱՄՆ-ի նախագահ Թրամփը հայտարարել է, որ Իսրայելն իրեն չի ստիպել մտնել պատերազմի մեջ, կարծում եմ՝ դա հերքելով ոչ միայն ներքաղաքական նկատառումներով, այլ նաև հնարավոր այն հարցերը բացառելու, որոնք կարող են միգուցե ոչ բացեիբաց, սակայն հնչեցնել պատերազմից զգալի կորուստներ կրող Պարսից ծոցի արաբական երկրների ղեկավարները»,- նշել է նա։


