Փարիզից ոչ հեռու գտնվող Վերսալի պալատից բոլոր մարդիկ տարհանվել են պայթյունի վտանգի պատճառով
Փարիզից ոչ հեռու գտնվող Վերսալի պալատից բոլոր մարդիկ տարհանվել
են պայթյունի վտանգի պատճառով. այս մասին հայտնել է պալատի վարչակազմը. փոխանցում է
«Արմենպրես»-ը։
«Դեկտեմբերի 12-ին, առավոտյան ժամը 10։20-ին անվտանգության նկատառումներից
ելնելով՝ Վերսալի պալատը տարհանում է այցելուներին և կվերաբացվի, հենց ավարտվեն ստուգումները»,
– նշված է պալատի X-ի միկրոբլոգում։
Պատմական այս շենքում ռումբի տեղադրման մասին ահազանգ նախկինում
նույնպես ստացվել է։ Հոկտեմբերին պալատի շենքից մարդկանց տարհանել էին 7 անգամ․
ռումբի տեղադրման մասին ահազանգերը կեղծ էին եղել։