
Պեկինից՝ Վենեսուելա․ ԱՄՆ-ն թիրախավորել է Չինաստանի դաշնակիցներին
Չինաստանը երեքշաբթի կրկին դատապարտել է ԱՄՆ-ի գործողություններն Իրանի դեմ․ գրում է Barron’s-ը։
Չինաստանի արտաքին գործերի նախարարության մամուլի խոսնակ Մաո Նինը վերահաստատել է արտգործնախարար Վան Իի կոչերն ԱՄՆ-ին՝ անհապաղ դադարեցնել ռազմական գործողությունները և վերադառնալ երկխոսության։
Պաշտոնյան նաև ընդգծել է, որ Պարսից ծոցի պետությունների ինքնիշխանությունը, անվտանգությունը և տարածքային ամբողջականությունը պետք է «լիովին հարգվեն»:
Նշվում է, որ ԱՄՆ-ի հարձակումն Իրանի վրա, որն իր նավթի պաշարների մեծ մասը վաճառում է Չինաստանին, տեղի է ունեցել Պեկինի մեկ այլ դաշնակից՝ Վենեսուելայի նախագահ Նիկոլաս Մադուրոյի առևանգումից հետո, և պարզ չէ՝ ռազմական գործողությունները կխաթարե՞ն արդյոք այս ամսվա վերջին նախատեսված ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի և Չինաստանի նախագահ Սի Ծինփինի միջև հանդիպումը։


