04 Մար
2026
4° c ԵՐԵՎԱՆ
2° c ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ
ABCMEDIA
Իսրայելն իր կեղտոտ աշխատանքն Իրանի և տարածաշրջանի դեմ տանում է Ադրբեջանի միջոցով․ իրանցի բարձրաստիճան աղբյուրները՝ MEE-ին

Իսրայելն իր կեղտոտ աշխատանքն Իրանի և տարածաշրջանի դեմ տանում է Ադրբեջանի միջոցով․ իրանցի բարձրաստիճան աղբյուրները՝ MEE-ին

Իրանի իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի (ԻՀՊԿ) հրամանատարի խորհրդականը հայտարարել է, որ Թեհրանը կթիրախավորի այն, ինչը նա անվանել է «թշնամիներին նավթ մատակարարող գծեր», և թույլ չի տա շարունակել նավթի արտահանումը տարածաշրջանից։

Արաբական բարձրաստիճան աղբյուրները Middle East Eye-ին հայտնել են, որ այդ հայտարարությունը մեծացնում է լուրջ մտահոգությունները, որ Իրանը կթիրախավորի BP-ին պատկանող Բաքու-Թբիլիսի-Ջեյհան (BTC) խողովակաշարը, որը հում նավթ է տեղափոխում Ադրբեջանից Իսրայել։

«Իրանի սպառնալիքը՝ հարվածելու «թշնամու նավթային ալիքներին», կարող է նշանակել միայն BTC խողովակաշարը, քանի որ այն դեպի Իսրայել հում նավթի հիմնական մատակարարն է», – MEE-ին հայտնել է աղբյուրը։

Իսրայելին նավթի մատակարարման մոտ 30 տոկոսը հոսում է BTC խողովակաշարով։

«Խողովակաշարն անցնում է Ադրբեջանից Վրաստանի միջով դեպի Իսրայել»,– նշել է աղբյուրը։

Ավելի վաղ Իրանը հայտարարել էր, որ ԱՄՆ-ի և Իսրայելի հարձակման պատճառով «կրակ է բացելու» Հորմուզի նեղուցով անցնող ցանկացած նավի վրա։ Հորմուզի նեղուցը կարևորագույն ջրային ուղի է՝ իր ամենափոքր կետում ընդամենը 21 մղոն լայնությամբ, որով օրական անցնում է աշխարհի նավթի և բնական գազի մոտ 20 տոկոսը։

Իրանցի բարձրաստիճան աղբյուրները MEE-ին հայտնել են, որ Իսրայելն «իր կեղտոտ աշխատանքն Իրանի և տարածաշրջանի դեմ կատարում է Ադրբեջանի միջոցով»՝ հավելելով, որ վերջին տարիներին դա աճել է։

Պատերազմ Իրանի դեմ   Պատերազմ Իրանի դեմ