
Քաթարը դիմել է ՄԱԿ-ին
Քաթարը պաշտոնական հաղորդագրություն է ուղարկել ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիու Գուտերեշին, ՄԱԿ-ում ԱՄՆ մշտական ներկայացուցիչ Մայքլ Վալցին և ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի նախագահին՝ Քաթարի տարածքի վրա Իրանի հարձակման վերաբերյալ. հայտնում է Qatar News գործակալությունը։
Փաստաթղթում հարձակումը նկարագրվել է որպես ազգային ինքնիշխանության կոպիտ խախտում, երկրի անվտանգությանն ու տարածքային ամբողջականությանն ուղղված հարձակում և անընդունելի սրացում, որը սպառնում է տարածաշրջանային կայունությանը։
Քաթարի պաշտպանության նախարարությունը հայտնել է իրանական 2 Սու-24 ինքնաթիռ խոցելու և երկրի տարածքում հարվածներ հասցնող 7 բալիստիկ հրթիռ ու 5 անօդաչու թռչող սարք որսալու մասին։


