
Ի՞նչ գին կարող է վճարել Իսպանիան՝ ԱՄՆ-ին իր ռազմաբազաները «չտալու» համար
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը երեքշաբթի սպառնացել է Իսպանիայի նկատմամբ լիակատար առևտրային էմբարգո կիրառել այն բանից հետո, երբ Մադրիդը հրաժարվել է թույլ տալ ԱՄՆ զինված ուժերին օգտագործել իր բազաներն Իրանի դեմ հարվածների նպատակով․ գրում է BBC-ն։
«Իսպանիան իրեն շատ վատ է դրսևորել»,- Գերմանիայի կանցլեր Ֆրիդրիխ Մերցի հետ հանդիպման ժամանակ լրագրողներին ասել է Թրամփը՝ հավելելով, որ ֆինանսների նախարար Սքոթ Բեսենթին հրահանգել է «դադարեցնել բոլոր գործարքներն» Իսպանիայի հետ։
«Մենք պատրաստվում ենք դադարեցնել Իսպանիայի հետ ամբողջ առևտուրը․ մենք չենք ուզում որևէ առնչություն ունենալ Իսպանիայի հետ», – ասել է ԱՄՆ նախագահը։
Նշվում է, որ ԱՄՆ-ն Իսպանիայի հարավում գտնվող Ռոտա և Մորոն ռազմական բազաներից տեղափոխել է 15 ինքնաթիռ, այդ թվում՝ վառելիքով լիցքավորող տանկերներ, այն բանից հետո, երբ երկրի ղեկավարությունը հայտարարել է, որ թույլ չի տա՝ դրանք օգտագործվեն Իրանի դեմ հարվածներ իրականացնելու համար։
Մադրիդն, իր հերթին, հայտարարել է, որ ունի անհրաժեշտ ռեսուրսներ առևտրային էմբարգոյի հնարավոր ազդեցությունը զսպելու և տուժած ոլորտներին աջակցելու համար։


