
Հայաստանի ու Ադրբեջանի միջև ստորագրված խաղաղության համաձայնագիրը մեծ նշանակություն ունի․ Վրաստանի վարչապետ
Տարածաշրջանում կայունության պահպանումը կարևորագույն նշանակություն ունի։ Վրաստանը գոհ է տարածաշրջանում վերջին շրջանում նկատվող միտումներից․ հայտարարել է Վրաստանի վարչապետ Իրակլի Կոբախիձեն Վրաստանի և Հայաստանի միջև տնտեսական համագործակցության միջկառավարական հանձնաժողովի 15-րդ նիստում։
Նա նշել է, որ Ադրբեջանի և Հայաստանի միջև ստորագրված խաղաղության համաձայնագիրը մեծ նշանակություն ունի։
«Այս ամենը շատ լավ հիմք է ստեղծում մեզ համար՝ ավելի մեծ ուշադրություն դարձնելու մեր տարածաշրջանի ամրապնդմանը և զարգացմանը», – հավելել է Կոբախիձեն։


