04 Մար
2026
7° c ԵՐԵՎԱՆ
2° c ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ
ABCMEDIA
Meta-ի խելացի ակնոցը տեսագրել է օգտատերերի գործողությունները ննջարանում և սանհանգույցում

Meta-ի խելացի ակնոցը տեսագրել է օգտատերերի գործողությունները ննջարանում և սանհանգույցում

Meta-ի խելացի ակնոցը, առանց օգտատերերի իմացության, տեսագրել է նրանց՝ ֆիքսելով խիստ անձնական կադրեր, օրինակ՝ հագուստը փոխելու պահը, սանհանգույցից օգտվելը և նույնիսկ սեռական հարաբերություններով զբաղվելը․ տեսանյութերն ուղարկվել են հազարավոր մղոնների հեռավորության վրա գտնվող տվյալների մշակման կենտրոնների աշխատակիցներին․ գրում է Daily Mail-ը։  

Տեխնոլոգիական հսկան պարծենում է, որ իր Ray-Ban ակնոցը, որն ունի ներկառուցված տեսախցիկ և միկրոֆոն, ստեղծվել է՝ «ձեր անձնական տվյալների պաշտպանությունը հաշվի առնելով»։

Ակնոցն ունի նաև արհեստական ​​բանականությամբ գործող օգնական, որն ավտոմատ կերպով մշակում է ստացված տվյալները, այդ թվում՝ խոսքը, տեքստը, պատկերները և երբեմն տեսանյութերը, որոնք այնուհետև ուղարկվում են երրորդ կողմ հանդիսացող տվյալների մշակման ընկերության, որի հետ պայմանագիր է կնքել Meta-ն։ Ակնոցի այս գործառույթը հնարավոր չէ անջատել։

Շվեդական Svenska Dagbladet թերթի հետաքննությունը պարզել է, որ մի քանի աշխատակիցներ կարողացել են տեսնել «ամեն ինչ», ինչ օգտատերերն անում են ակնոց կրելիս։ Նշվում է նաև, որ ակնոցը երբեմն նաև գրանցել է օգտատերերի բանկային քարտերի տվյալները։

Պատերազմ Իրանի դեմ   Պատերազմ Իրանի դեմ