06 Մար
2026
5° c ԵՐԵՎԱՆ
2° c ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ
ABCMEDIA
Իրանը կարող է շարունակել պատերազմն այնքան ժամանակ, որքան անհրաժեշտ է․ Խամենեիի խորհրդական

Իրանը կարող է շարունակել պատերազմն այնքան ժամանակ, որքան անհրաժեշտ է․ Խամենեիի խորհրդական

Իրանը չի բանակցելու Միացյալ Նահանգների հետ․ տեղական հեռուստատեսության հետ զրույցում հայտարարել է Իրանի նախկին գերագույն առաջնորդ այաթոլլահ Ալի Խամենեիի խորհրդական Մոհամմադ Մոխբերը։

Նրա խոսքով՝ ԱՄՆ-ի հետ երկխոսության հիմք չկա, քանի որ Իրանը չի վստահում ամերիկացիներին։

Անդրադառնալով 1980-1988 թվականների Իրան-Իրաք պատերազմին՝ նա նշել է, որ Իրանը կարող է շարունակել պատերազմն այնքան ժամանակ, որքան անհրաժեշտ է։

Մոխբերն ընդգծել է, որ Իսլամական հեղափոխության սկզբից ի վեր ԱՄՆ-ն ու Իսրայելը փորձում են հասնել Իրանի մասնատմանը։

«Ամերիկացիները չեն ցանկանում գրավել Իրանը, այլ մասնատել այն»,- նշել է Խամենեիի խորհրդականը։

Պատերազմ Իրանի դեմ   Պատերազմ Իրանի դեմ