22 Դեկ
2024
0.6° c ԵՐԵՎԱՆ
3.8° c ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ
ABCMEDIA
Զարմանալի է տեսնել, թե որքան մոտ են երկու կողմերի մարտական ​​դիրքերը բնակեցված վայրերում․ միջազգային ճգնաժամային խմբի նախագահ

Զարմանալի է տեսնել, թե որքան մոտ են երկու կողմերի մարտական ​​դիրքերը բնակեցված վայրերում․ միջազգային ճգնաժամային խմբի նախագահ

Եթե Բաքուն և Երևանը ներգրավեն ԵՄ դիտորդական առաքելությանը, այն
կարող է օգնել կանխել միջադեպերն ու տալ անդրսահմանային նախագծերում համագործակցության
մեկնարկը․ այս մասին  X-ի իր
միկրոբոլոգում գրել է  Միջազգային ճգնաժամային
խմբի նախագահ Քոմֆորտ էրոն Հայաստանում ԵՄ քաղաքացիական դիտորդական առաքելության հետ
պարեկություն  իրականացնելու ժամանակ։

«Զարմանալի
է տեսնել, թե որքան մոտ են երկու կողմերի մարտական ​​դիրքերը բնակեցված վայրերում։
Ողջունելի է Հայաստանում առաքելության անձնակազմի ավելացման ԵՄ որոշումը։ Գյուղացիները
դեռ հաճախակի կրակոցներ են լսում, սակայն վերջին ամիսներին զոհերի թիվը նվազել է»,-գրել
է  Քոմֆորտ Էրոն։

Նան նշել է նաև, որ ճգնաժամային խումբը երկու կողմերին կոչ է անում
վերադառնալ խաղաղ բանակցություններին, այդ թվում՝ սահմանների սահմանազատմանը։

«Արևմտյան գործընկերների՝ զարգացումներին հետևելու ջանքերը կարևոր
միջոց են բանակցությունների համար պայմաններ ստեղծելու առումով», – գրել է Միջազգային
ճգնաժամային խմբի նախագահը։