
Ուղիներ ենք փնտրում ՀՀ քաղաքացիների անվտանգ վերադարձն ապահովելու համար․ Արարատ Միրզոյան
Իրանի շուրջ իրավիճակով պայմանավորված՝ բոլոր վերաբերելի երկրներում մեր դեսպանատները բերվել են աշխատանքային արտակարգ ռեժիմի, կապ է հաստատվել ՀՀ քաղաքացիների հետ, և հիմա ուղիներ են փնտրվում նրանց անվտանգ վերադարձն ապահովելու ուղղությամբ․ այսօր ԱԺ-ում հարցուպատասխանի ժամանակ ասաց ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը։
«Իհարկե, բարդություններն ակնհայտ են, փակ թռիչքային գոտի է հայտարարվել բոլոր այդ վերաբերելի երկրներում»,-ասաց նա։
«ԱՄԷ-ն ցամաքային սահման ունի Օմանի հետ, և օգտվելով այդ հնարավորությունից՝ մենք կազմակերպել ու կազմակերպում ենք մեր քաղաքացիների տեղափոխումն ԱՄԷ-ից Օման, որտեղից արդեն չվերթներ են կազմակերպվում դեպի Երևան»,- հավելեց Միրզոյանը։


