04 Մար
2026
3° c ԵՐԵՎԱՆ
2° c ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ
ABCMEDIA
Մարդ փող ունի, չէ՞, որ մի ամիս շարունակ Շրի Լանկայից լողազգեստով նկարներ է գցում, էլ ինչո՞ւ պետք է կառավարությունը տոմս գնի․ Միրզոյան

Մարդ փող ունի, չէ՞, որ մի ամիս շարունակ Շրի Լանկայից լողազգեստով նկարներ է գցում, էլ ինչո՞ւ պետք է կառավարությունը տոմս գնի․ Միրզոյան

Ազգային ժողով-կառավարություն հարցուպատասխանի ժամանակ պատգամավորները գործադրի անդամներից հետաքրքրվեցին՝ պատրաստվո՞ւմ են որևէ քայլ անել՝ զսպելու ավիափոխադրողների՝ թռիչքների արժեքը կտրուկ բարձրացնելու քաղաքականությունը, որ կապված է վերջին օրերին Մերձավոր Արևելքի երկրներում տիրող իրավիճակի հետ։ Նշենք, որ տոմսերի գները բարձրացել են կտրուկ և մի քանի անգամ։

Հարցին արձագանքեց արտգործնախարարն ու նշեց, որ Մերձավոր Արևելքի երկրներում գտնվող մեր հայրենակիցները, մեծամասամբ, այնտեղ են գնացել որպես զբոսաշրջիկ։ Եվ ինքն, օրինակ, մի մասնավոր դեպք գիտի։ «Եթե մի մարդ մեկ ամիս շարունակ Շրի Լանկայում լողազգեստով նկարներ է գցում սոցցանցերում, նշանակում է՝ վճարունակ է, չէ՞, տոմս կարող է առնել: Ինչի՞ մասին է խոսքը: Մի քիչ արդար չէ նաև պահանջը կառավարության նկատմամբ, որ պետությունն առնի էդ տոմսը»,- արձագանքեց Փաշինյանի կաբինետի ներկայացուցիչը։

Պատերազմ Իրանի դեմ   Պատերազմ Իրանի դեմ