05 Մար
2026
2° c ԵՐԵՎԱՆ
2° c ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ
ABCMEDIA
ԱՄՆ-ն բանակցությունների ժամանակ Իրանին անվճար միջուկային վառելիք է առաջարկել․ Սպիտակ տուն

ԱՄՆ-ն բանակցությունների ժամանակ Իրանին անվճար միջուկային վառելիք է առաջարկել․ Սպիտակ տուն

Իրանի հետ բանակցությունների ընթացքում ԱՄՆ-ն առաջարկել է Թեհրանին անվճար միջուկային վառելիք տրամադրել և ներդրումներ կատարել ատոմային էներգիայի զարգացման համատեղ նախագծերում։

Այս մասին հայտարարել է Սպիտակ տան մամուլի քարտուղար Քերոլայն Լիվիտը։

 «Բանակցությունների ընթացքում ԱՄՆ-ն առաջարկել է վերացնել Իրանի դեմ պատժամիջոցները և նույնիսկ անվճար միջուկային վառելիք տրամադրել նրա քաղաքացիական միջուկային ծրագրին աջակցելու համար։ Ավելին, նրանք հնարավորություն ունեին ընդունելու ԱՄՆ աջակցությունը՝ որպես ներդրող ատոմային էներգիայի զարգացման համատեղ նախագծերում», – նշել է նա։

Պատերազմ Իրանի դեմ   Պատերազմ Իրանի դեմ