
Կփոխվի պետական աշխատողների վարձատրության համակարգը․ Կառավարության նիստը՝ կետերով
Կառավարությունն ընդունեց թոշակները ապրիլի 1-ից բարձրացնելու որոշման նախագիծը։
- 623 353 քաղաքացու կենսաթոշակը կբարձրանա 10 000 դրամով և ավելի։
- 39 594 քաղաքացու կենսաթոշակը կբարձրանա 8 500 դրամով․ նրանք երկարամյա ծառայության զինվորական կենսաթոշակ ստացողներ են։
- Հաշմանդամություն ունեցող քաղաքացիների նպաստները կբարձրանա 10 000 դրամով․ 1-ին խմբի հաշմանդամություն ունեցողները կստանան 49 000 դրամ, 2-րդ խումբը՝ 47 500 դրամ, 3-րդ խումբ՝ 46 000 դրամ։
- Մոտ 400 000 թոշակառու օգտվում է անկանխիկ գնումների համակարգից։
- Մոտ 9 200 քաղաքացի դեռևս թոշակը ստանում է կանխիկ, սակայն մինչև ապրիլ նախատեսվում է ապահովել, որ նրանք նույնպես անցնեն սնկանխիկ ձևին։
- Մարտից փոխվելու է պետական աշխատողների վարձատրության համակարգը, որը կկապվի աշխատանքի արդյունքների հետ։ Նախորդ տարի կրճատվել են 6,5 մլրդ դրամ պահպանման ծախսեր։ Դրանցից 3,5 մլրդ դրամը ուղղվել է պետական կառավարման համակարգի արդյունավետության բարձրացմանը։ 78 մլրդ դրամ ուղղել է կենսաթոշակառուների աջակցությանը։
- Կառավարությունը շարունակում է նոր դպրոցների կառուցման ծրագիրը տարբեր մարզերում։ Նպատակն է, որ թե՛ Երևանի, թե՛ գյուղերի երեխաները հասանելիություն ունենան լավ ճանապարհներով և պայմաններով դպրոցների։
- Նախատեսվում է Երևան-Դիլիջան ճանապարհի ամբողջական լուսավորություն՝ որպես ամենաբանուկ և վթարավտանգ ուղիներից մեկը։
- Երկարաժամկետ նպատակն է միջպետական բոլոր ճանապարհների լուսավորումը։


