
Ադրբեջանում Իրանի դեսպանը կանչվել է ԱԳՆ
Ադրբեջանում Իրանի Իսլամական Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Մոջթաբա Դեմիրչիլուն կանչվել է Ադրբեջանի արտաքին գործերի նախարարություն։
Իրանական կողմին կներկայացվի խիստ բողոք և կհանձնվի համապատասխան բողոքի նոտա։
Մարտի 5-ին՝ ցերեկը, Իրանի Իսլամական Հանրապետության տարածքից արձակված անօդաչու թռչող սարք է ընկել Նախիջևանի ինքնավար հանրապետության տարածքում։
Սդրբեջանի Արտաքին գործերի նախարարությունը հայտարարություն է տարածել։
Մեկ անօդաչու թռչող սարք է ընկել Նախիջևանի Ինքնավար Հանրապետության օդանավակայանի տերմինալի շենքի վրա, իսկ մյուսը՝ Շեքերաբադ գյուղի դպրոցի մոտ։
«Մենք խստորեն դատապարտում ենք Իրանի Իսլամական Հանրապետության տարածքից իրականացված այս անօդաչու թռչող սարքերի հարձակումները, որոնք վնասել են օդանավակայանի շենքը և վիրավորել երկու քաղաքացիական անձանց։
Ադրբեջանի տարածքում այս հարձակումը հակասում է միջազգային իրավունքի նորմերին և սկզբունքներին և նպաստում է տարածաշրջանում լարվածության սրմանը։
Մենք պահանջում ենք, որ Իրանի Իսլամական Հանրապետությունը անհապաղ պարզաբանի այս հարցը, տա համապատասխան բացատրություններ և ձեռնարկի անհրաժեշտ անհապաղ միջոցներ՝ նմանատիպ միջադեպերի կրկնությունը կանխելու համար»,- նշվել է հայտարարությունում:


