27 Մար
2026
8° c ԵՐԵՎԱՆ
9° c ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ
ABCMEDIA
ԱՄՆ-ն և Իսրայելը կարող են խթանել միջուկային սպառազինությունների մրցավազքը. Լավրով

ԱՄՆ-ն և Իսրայելը կարող են խթանել միջուկային սպառազինությունների մրցավազքը. Լավրով

Ռուսաստանի արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը հայտարարել է, որ ԱՄՆ-ն և Իսրայելը, հայտարարելով Իրանի ապամիջուկայնացման իրենց նպատակի մասին, կարող են միջուկային սպառազինությունների մրցավազք հրահրել։

«ԱՄՆ-ն և Իսրայելը կարող են խթանել միջուկային սպառազինությունների մրցավազքը, քանի որ ավելի ու ավելի շատ օրինակներ կան, որոնք ապացուցում են, որ եթե դու միջուկային զենք չունես, քեզ հետ կարող են վարվել այնպես, ինչպես ուզում են», – նշել է արտաքին գործերի նախարարը:

Լավրովն, Իրանի շուրջ ստեղծված իրավիճակի վերաբերյալ, հայտարարել է նաև՝

  • ԱՄՆ-Իրան բանակցությունները հունիսին մոտ էին հաջողության։
  • Կասկած չկա, որ Մերձավոր Արևելքում գործողության նպատակներից մեկը Պարսից ծոցի երկրների միջև անհամաձայնություն սերմանելն էր։
  • Պարսից ծոցի միապետությունները չեն դատապարտել ԱՄՆ-ի և Իսրայելի գործողությունները, ինչպես նաև Իրանում աղջիկների սպանությունը։
  • Արևմուտքը Մերձավոր Արևելքում գործում է «բաժանիր, միմյանց դեմ տրամադրիր և տիրիր» սկզբունքով։
Պատերազմ Իրանի դեմ   Պատերազմ Իրանի դեմ Ընտրություն 2026   Ընտրություն 2026