
ՆԱՏՕ-ն խելքը թռցրել է․ Մեդվեդև
ՆԱՏՕ-ն խելքը թռցրել է․ինչպես հայտնում է РИА Новости-ն, այդ մասին ասել է ՌԴ անվտանգության խորհրդի փոխնախագահ Դմիտրի Մեդվեդևը։
«Սկզբում ամերիկացիները սպանում են Իրանի առաջնորդին և մեծ պատերազմ են սկսում Մերձավոր Արևելքում։ Հետո դաշինքի դեգեներատները՝ Թրամփի ստրկամիտ որդու՝ Ռյուտտեի գլխավորությամբ, սկսում են քննարկել Վաշինգտոնի պայմանագրի 5-րդ հոդվածի կիրառումը՝ ԱՄՆ-ին օգնելու համար։ Իսկ ինչո՞ւ չառաջադրել նաև Սպիտակ տան ղեկավարին Խաղաղության նոբելյան մրցանակի ՝ նոր պատերազմ սկսելու համար։ Ի վերջո, ինչպես Օրուելը շատ դիպուկ նշել է, պատերազմը խաղաղություն է»,- նշել է նա։


