05 Մար
2026
7° c ԵՐԵՎԱՆ
2° c ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ
ABCMEDIA
Քո՞ւյրը, թե՞ դուստրը․ կա՞ իշխանության համար պայքար Կիմ Չեն Ընի ընտանիքում․ Deutsche Welle

Քո՞ւյրը, թե՞ դուստրը․ կա՞ իշխանության համար պայքար Կիմ Չեն Ընի ընտանիքում․ Deutsche Welle

Ո՞վ կլինի Հյուսիսային Կորեայի առաջնորդ Կիմ Չեն Ընի իրավահաջորդը՝ նրա քո՞ւյրը, որն աստիճանաբար ավելի մեծ պաշտոնական իշխանություն է ձեռք բերում, թե՞ նրա դուստրը, որն ավելի մեծ ազդեցություն է ձեռք բերում լրատվամիջոցներում գրում է Deutsche Welle-ն։

Հյուսիսային Կորեայի իշխող Աշխատավորական կուսակցության 9-րդ համագումարում երկրի առաջնորդի քույրը՝ Կիմ Յո Չոնը, կուսակցությունում նշանակվել է շատ բարձր պաշտոնի, որը նրան տալիս է կառավարության նախարարի լիազորություններին հավասար իրավասություններ։ Կիմ Յո Չոնը նաև առաջադրվել է որպես Կիմ Չեն Ընին հաշվետու մարմնի` Քաղբյուրոյի անդամի թեկնածու։

Նշվում է, որ միևնույն ժամանակ, հյուսիսկորեացի առաջնորդը, կարծես, քայլեր է ձեռնարկում դստերը՝ Կիմ Ջու Էին, իր իրավահաջորդը դարձնելու ուղղությամբ։ Նրան հաճախ տեսնում ենք հոր կողքին բարձր մակարդակի միջոցառումների ժամանակ, այդ թվում՝ անցյալ չորեքշաբթի ռազմական շքերթի ժամանակ։

Հարավային Կորեայի ազգային հետախուզական ծառայության նախկին փոխղեկավարը նշում է, որ Կիմ Չեն Ընի՝ դստերն առաջնային պլան մղելու քայլերը կարող են իշխանության համար պայքարի պատճառ դառնալ նրա ազդեցիկ քրոջ ու դստեր միջև։ Սակայն հարավկորեական հետախուզության մեկ այլ նախկին պաշտոնյա նշում է, որ նման ենթադրությունները քիչ հավանական են. Կիմ Ջու Էն չափազանց երիտասարդ է ժառանգորդ լինելու համար։

Պաշտոնյան հավելում է, որ Կիմ Ջու Էի հետ հրապարակային միջոցառումներին մասնակցելը հիմնականում խորհրդանշական բնույթ ունի՝ ցույց տալու իշխանության շարունակականությունը։

Պատերազմ Իրանի դեմ   Պատերազմ Իրանի դեմ