
Այո՛, կան տարաձայնություններ, բայց սա ժողովրդավարությունների դաշինք է. Մարկ Ռյուտե
ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Մարկ Ռյուտեն ընդունել է դաշինքի ներսում ԱՄՆ-ի կողմից Իրանի դեմ պատերազմի վերաբերյալ տարաձայնությունների առկայությունը։
«Իսպանիան նույնպես ակտիվորեն մասնակցում է ՆԱՏՕ-ի առաքելություններին։ Օրինակ՝ իսպանական Patriot համակարգը 10 տարի է, ինչ տեղակայված է Թուրքիայում՝ պաշտպանելով ամերիկյան հիմնական շահերը։ Այո՛, կան տարաձայնություններ, բայց սա ժողովրդավարությունների դաշինք է»,- նշել է նա Reuters-ի հետ զրույցում։
«Եվրոպայում ես լայն աջակցություն եմ տեսնում ԱՄՆ նախագահի քայլերին. դաշնակիցները չեն դառնում հակամարտության կողմեր, այլ աջակցում են ԱՄՆ-ին նրա գործողություններում։ Եվ երբ դաշնակիցների միջև վեճեր են առաջանում, ես փորձում եմ չեզոք մնալ, որպեսզի անհրաժեշտության դեպքում կարողանամ օգնել դրանց լուծմանը», – նշել է Ռյուտեն։


