ՀԱՊԿ գլխավոր քարտուղարը վաղը կայցելի Երևան
ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Իմանգալի Տասմագամբետովը դեկտեմբերի
21–ին կայցելի Երևան։ Այս մասին հաղորդում է ՀԱՊԿ մամուլի ծառայությունը։
Նա հանդիպում կունենա ՀՀ արտաքին գործերի նախարար
Արարատ Միրզոյանի հետ: Նախատեսվում է քննարկել 2023 թվականի նոյեմբերին Մինսկում կայացած
նստաշրջանի արդյունքները։