
Իսրայելն է պատասխանատու Ադրբեջանում անօդաչու սարքի միջադեպի համար․ Իրանի ԶՈՒ գլխավոր շտաբ
Իրանի զինված ուժերի գլխավոր շտաբը հերքել է Ադրբեջանի տարածք անօդաչու թռչող սարքի արձակման մասին տեղեկությունները․ հայտնում է ТАСС-ը։
«Իրանի Իսլամական Հանրապետությունը, հարգելով բոլոր երկրների, մասնավորապես մուսուլմանական և հարևան երկրների ինքնիշխանությունը, հերքում է իր զինված ուժերի կողմից Ադրբեջանի Հանրապետության ուղղությամբ անօդաչու թռչող սարքի արձակումը»,- ասվում է հայտարարության մեջ:
Իրանի գլխավոր շտաբը հայտարարել է նաև, որ Իսրայելն է պատասխանատու Ադրբեջանում անօդաչու թռչող սարքի միջադեպի համար, և այն իրականացրել է Իրանին մեղադրելու համար։


