05 Մար
2026
7° c ԵՐԵՎԱՆ
2° c ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ
ABCMEDIA
Չինաստանը կկառուցի «ծնելիությանը նպաստող հասարակություն» և կբարելավի սոցիալական ապահովագրության համակարգը

Չինաստանը կկառուցի «ծնելիությանը նպաստող հասարակություն» և կբարելավի սոցիալական ապահովագրության համակարգը

Չինաստանը հայտարարել է, որ առաջիկա 5 տարվա ընթացքում կկառուցի ընտանիքակենտրոն և «ծնելիությանը նպաստող հասարակություն» գրում է Reuters գործակալությունը՝ հղում անելով կառավարության պաշտոնական զեկույցին։

Երկրի իշխանությունները խոստացել են լուծել զբաղվածության, կրթության, բժշկական օգնության, առողջապահության և եկամտի վերաբերյալ մտահոգությունները։

Նշվում է, որ կառավարությունը կբարելավի բնակչությանը մատուցվող ծառայությունները և անհրաժեշտ կերպով կարձագանքի ծերացման խնդրին, ներառյալ՝ «բարձրորակ, լիարժեք զբաղվածության խթանումը, եկամուտների բաշխման համակարգի բարելավումը և սոցիալական ապահովագրության համակարգի կատարելագործումը»։

Զեկույցում ասվում է նաև, որ կառավարությունը կամրապնդի երեխա ունեցող ընտանիքների բնակարանային աջակցությունը։ Կբարելավվեն հղիության վաղ փուլերում գտնվող կանանց համար նախատեսված ծառայությունները ուշադրություն կդարձվի բնակչության վերարտադրողական առողջության բարելավմանը, ինչպես նաև ջանքեր կգործադրվեն բնածին արատների ավելի լավ կանխարգելման և բուժման համար։

Ըստ պաշտոնական տվյալների՝ Չինաստանի բնակչությունը 2025 թվականին նվազել է 4-րդ տարին անընդմեջ երկրում ծնելիությունը հասել է ռեկորդային ցածր մակարդակի, իսկ փորձագետները նախազգուշացնում են ցուցանիշների հետագա անկման մասին։

Պատերազմ Իրանի դեմ   Պատերազմ Իրանի դեմ