05 Մար
2026
7° c ԵՐԵՎԱՆ
2° c ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ
ABCMEDIA
Ալիևը հայտարարել է, որ Նախիջևանի վրա ԱԹՍ-ների «հարձակումը համարում է Ադրբեջանի դեմ ուղղված ահաբեկչական հարձակում»

Ալիևը հայտարարել է, որ Նախիջևանի վրա ԱԹՍ-ների «հարձակումը համարում է Ադրբեջանի դեմ ուղղված ահաբեկչական հարձակում»

Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի գլխավորությամբ տեղի է ունեցել Անվտանգության խորհրդի նիստ՝ երկրի օդային տարածքում հայտնված ԱԹՍ-ներից հետոհայտնում է ТАСС-ը։

Նա նշել է, որ իրանական կողմը պետք է բացատրություն տա Ադրբեջանին և ներողություն խնդրի։

Ալիևը հայտարարել է, որ Նախիջևանի վրա իրանական անօդաչու թռչող սարքերի «հարձակումը համարում է Ադրբեջանի դեմ ուղղված ահաբեկչական հարձակում»։

Ավելին, նա նշել է, որ իրանական անօդաչու թռչող սարքերը թիրախավորել են քաղաքացիական թիրախներ։

Իրանական կողմն արդեն հերքել է կատարվածը և մեղադրել Իսրայելին։

Պատերազմ Իրանի դեմ   Պատերազմ Իրանի դեմ