
Ալիևի ելույթում իրավիճակն էլ ավելի էսկալացնելուն միտված սպառնալիքներ կան․ ադրբեջանագետ
Ալիևի ելույթում կան որակումներ և սպառնալիքներ, որոնք, փաստացի, միտված են իրավիճակն էլ ավելի էսկալացնելուն․ գրել է ադրբեջանագետ Տաթև Հայրապետյանը:
«Ամեն դեպքում, սպասենք դեպքերի հետագա զարգացմանը։ Դե իհարկե, Հայաստանի մասին չէր կարող չխոսել, անգամ այս իրավիճակում»,- նշել է նա:
Նշենք, որ Իլհամ Ալիևը, խոսելով Նախիջևանի վրա ԱԹՍ հարձակումների մասին, հայտարարել էր․ «Ինչպես վերջ ենք դրել «հայկական օկուպացիային», այնպես էլ պատրաստ ենք ցույց տալ մեր ուժը ցանկացած չար ուժի դեմ»:


