05 Մար
2026
2° c ԵՐԵՎԱՆ
2° c ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ
ABCMEDIA
Թմրամոլությունը մեծ ծավալների է հասնում հատկապես երիտասարդների և դեռահասների շրջանում․ Առաքելյան

Թմրամոլությունը մեծ ծավալների է հասնում հատկապես երիտասարդների և դեռահասների շրջանում․ Առաքելյան

Հայաստանում թմրամոլության տարածումը վերջին տարիներին լուրջ մտահոգության առարկա է դարձել․ գրել է «Ապրելու երկիր» կուսակցության համահիմնադիր Մեսրոպ Առաքելյանը։

«Առավել ցավալի է, որ թմրամոլությունը մեծ ծավալների է հասնում հատկապես երիտասարդների և դեռահասների շրջանում։

Թմրամոլությունը պարզապես անձնական ընտրության հարց չէ․ սա նաև հանրային առողջության և ազգային անվտանգության խնդիր է։ Պետությունը պարտավոր է համադրել կանխարգելիչ կրթական ծրագրերը, հոգեբանական աջակցությունը և իրավական հստակ մեխանիզմները՝ կանխելու այս չարիքի խորացումը։

Միաժամանակ անհրաժեշտ է քննարկել օրենսդրական խստացումները, հատկապես ապօրինի շրջանառությամբ զբաղվողների նկատմամբ, որպեսզի նվազեցվի թմրամիջոցների հասանելիությունը երիտասարդների համար։

Խստացված պատասխանատվությունը պետք է ուղղված լինի առաջնահերթ՝ տարածողներին ու կազմակերպիչներին, իսկ երիտասարդներին պետք է առաջարկվեն իրազեկում, վերականգնողական աջակցություն և առողջ այլընտրանքներ»,- գրել է նա։

 

Պատերազմ Իրանի դեմ   Պատերազմ Իրանի դեմ