Գազայի հատվածում պաղեստինցի երեխաների համար ապահով տեղ չկա. ՅՈՒՆԻՍԵՖ
Գազայի հատվածում նույնիսկ հիվանդանոցներն անվտանգ չեն երեխաների
և նրանց ընտանիքների համար. հայտարարել է ՅՈՒՆԻՍԵՖ-ի ներկայացուցիչ Ջեյմս Էլդերը:
Նա նշել է, որ անցնող 2 օրերի ընթացքում կրակի տակ է հայտնվել նաև
միակ լիարժեք գործող հիվանդանոցը, որտեղ բուժում են ստանում իրենց տների վրա իրականացված
հարձակումների հետևանքով լուրջ վնասվածքներ ստացած բազաթիվ երեխաներ: Այստեղ են ապաստանել
նաև հազարավոր կանայք:
«Հիվանդանոցներն անվտանգ չեն: Ապաստաններն անվտանգ չեն: Եվ հաստատ
անվտանգ չէ այսպես կոչված «անվտանգ» տարածքներում», – ասել է Էլդերը` հավելելով, որ
անվտանգության գոտիներում սանիտարական պայմաններ չկան, դրանք դարձել են հիվանդությունների
տարածման գոտիներ: