06 Մար
2026
4° c ԵՐԵՎԱՆ
2° c ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ
ABCMEDIA
Ադրբեջանի զորամասերը բերվել են մարտական պատրաստության․ ՊՆ

Ադրբեջանի զորամասերը բերվել են մարտական պատրաստության․ ՊՆ

Ադրբեջանի զորամասերը բերվել են մարտական պատրաստության և տեղակայվել են մարտական դիրքերում․ այս մասին հայտարարել է Ադրբեջանի պաշտպանության նախարարությունը։

«Զորահավաք հայտարարելիս Զինված ուժերը բերվում են լիակատար մարտական պատրաստականության վիճակի: Միաժամանակ սկսվում է պահեստազորում գտնվող զինծառայողների մոբիլիզացիա: Զորահավաքային միջոցառումների շրջանակում՝ զորամասերը դուրս են բերվում մարտական դիրքեր կամ նախապես որոշված վայրեր: Նման միջոցառումներն ուղղված են բանակի օպերատիվ պատրաստականության ապահովմանը և հնարավոր սպառնալիքներին արագ արձագանքելու կարողությանը»,- ասված է հայտարարության մեջ։

 

Պատերազմ Իրանի դեմ   Պատերազմ Իրանի դեմ