
ԱՄՆ-ն և Վենեսուելան վերականգնել են դիվանագիտական հարաբերությունները
Միացյալ Նահանգները և Վենեսուելան որոշել են վերականգնել դիվանագիտական և հյուպատոսական հարաբերությունները. այս մասին իր Telegram ալիքում հայտարարել է Վենեսուելայի արտաքին գործերի նախարար Իվան Գիլը։
Նրա խոսքով՝ երկու երկրների կառավարությունները որոշումը կայացրել են դիվանագիտական բանակցություններից հետո։


