
Ինչո՞ւ են իրանցի թյուրքախոս ատրպատականցիները վերադառնում Իրան․ իրանագետ
Տարբեր լրատվամիջոցների արդեն մի քանի ռեպորտաժ կա Իրան-Թուրքիա սահմանային անցակետից, որոնցում լրագրողը խոսում է պատերազմի պայմաններում հայրենիք վերադարձող իրանցիների հետ. գրել է իրանագետ Վարդան Ոսկանյանը։
«Առնվազն երկու նման ռեպորտաժներում խոսողները թյուրքախոս ատրպատակցիներն են, որոնց այս օրերին էլ մեզանում հաճախ սխալմամբ կոչում են Իրանի «ադրբեջանցիներ» և որոնց նաև երեկվա իր հոխորտալից բարբաջանքում գրեթե ապստամբության կոչ էր անում Բաքվի բարբարոսական վարչախմբի պարագլուխը։
Կատարյան «Ալ-Ջազիրայի» եթերում Թուրքիայից իր հայրենիք՝ Իրան, վերադարձող թավրիզաբնակ ատրպատականցի բժիշկը նշում է, որ գնում է անհրաժեշտության դեպքում կռվելու Իսրայելի դեմ մինչև վերջին շունչը և արյան վերջին կաթիլը»,- գրել է նա։


