06 Մար
2026
6° c ԵՐԵՎԱՆ
2° c ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ
ABCMEDIA
Իրանում կան որոշ մարդիկ, ովքեր ունակ են լավ ղեկավարել երկիրը․ Թրամփ

Իրանում կան որոշ մարդիկ, ովքեր ունակ են լավ ղեկավարել երկիրը․ Թրամփ

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը ցանկանում է տեսնել Իրանի ղեկավարության կառուցվածքի լիակատար վերացումը։ ԱՄՆ վարչակազմը քննարկում է մի քանի հնարավոր թեկնածուներ՝ ռազմական գործողությունից հետո Իրանը ղեկավարելու համար։ Այս մասին նշել է ԱՄՆ ղեկավարը NBC News-ի հետ զրույցում։

«Մենք ուզում ենք, որ նրանք ունենան լավ առաջնորդ։ Մենք ունենք մի քանի մարդ, որոնք, կարծում եմ, կարող են կատարել այդ աշխատանքը»,- հայտարարել է նա Թրամփը՝ հրաժարվելով անուններ տալուց։ Նա նշել է, որ ԱՄՆ-ն միջոցներ է ձեռնարկում ապահովելու, որ իր ցուցակում ընդգրկվածները չզոհվեն ռազմական գործողության ընթացքում։ «Այո՛, մենք հետևում ենք նրանց»,- ասել է նա։

«Մենք ուզում ենք գալ և մաքրել ամեն ինչ։ Մենք չենք ուզում, որ ինչ-որ մեկը գա և 10 տարվա ընթացքում վերակառուցի ամեն ինչ»,- հավելել է ԱՄՆ նախագահը։

Պատերազմ Իրանի դեմ   Պատերազմ Իրանի դեմ