
Եթե գազի գինը բարձրանում է, թող բարձրանա․ Թրամփը մտահոգված չէ Իրանի դեմ գործողության պատճառով գազի գների բարձրացմամբ
Reuters-ին տված հարցազրույցում ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ մտահոգված չէ Իրանի հետ հակամարտության պատճառով ԱՄՆ-ում գազի գների բարձրացմամբ։
Նա նշել է, որ իր առաջնահերթությունն ԱՄՆ ռազմական գործողությունն է։
«Ես որևէ մտահոգություն չունեմ դրա վերաբերյալ: Դրանք շատ արագ կիջնեն, երբ սա (Իրանի դեմ պատերազմը՝ խմբ․) ավարտվի։ Եվ եթե նույնիսկ բարձրանում են, թող բարձրանան․ սա շատ ավելի կարևոր է, քան այն, որ բենզինը մի փոքր թանկանա»,- ասել է Թրամփը։
Նշվում է, թր չնայած ԱՄՆ նախագահի՝ գնաճի խնդրին մեծ կարևորություն չտալուն, Սպիտակ տան աշխատակազմի ղեկավար Սյուզի Ուայլսը և էներգետիկայի նախարար Քրիս Ռայթը զրուցել են նավթային ընկերությունների գործադիր տնօրենների հետ՝ էներգակիրների գների աճի դեմ պայքարի հնարավոր տարբերակները գնահատելու համար։


