
AI-ը՝ մարտադաշտում. ինչպե՞ս է ԱՄՆ-ն արհեստական բանականություն ինտեգրում իր զինված ուժերում
ԱՄՆ զինված ուժերը Վենեսուելայի և Իրանի առաջնորդներին թիրախավորող գործողությունների ժամանակ օգտագործել են արհեստական բանականություն (AI)․ գրում է Euronews-ը՝ հղում նելով ամերիկյան լրատվամիջոցներին։
Հաղորդվում է, որ Anthropic ընկերության Claude չաթբոտն օգտագործվել է Վենեսուելայի նախագահ Նիկոլաս Մադուրոյի դեմ հունվարին իրականացված գործողության ժամանակ։ Հետագայում հաղորդագրություններ հայտնվեցին, որ չաթբոտն օգտագործվել է նաև Իրանի նախկին գերագույն առաջնորդ այաթոլլա Ալի Խամենեիի դեմ ուղղված գործողության նախապատրաստման ժամանակ:
Մասնագետները նշում են, որ այս միջադեպերը հազվագյուտ պատկերացում են տալիս այն մասին, թե ինչպես կարող են առաջադեմ արհեստական բանականության համակարգերն աջակցել ԱՄՆ ռազմական պլանավորմանը և հետախուզական աշխատանքներին։
Թրամփն ավելի վաղ հայտարարել էր, որ նորագույն տեխնոլոգիաների արագ կիրառումն անհրաժեշտ է Չինաստանի նման մրցակիցների նկատմամբ առաջատար դիրք գրավելու համար։


