06 Մար
2026
6° c ԵՐԵՎԱՆ
2° c ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ
ABCMEDIA
Ալիևը մեզ ասում է՝ թշնամի, իշխանություններն ասում են՝ խաղաղության կղզյակ ենք, ես այդպիսի խաղաղություն չգիտեմ. Հայկ Մամիջանյան

Ալիևը մեզ ասում է՝ թշնամի, իշխանություններն ասում են՝ խաղաղության կղզյակ ենք, ես այդպիսի խաղաղություն չգիտեմ. Հայկ Մամիջանյան

ՀՀ իշխանություններն ասում են՝ Հայաստանը «խաղաղության կղզյակ» է, իսկ Ադրբեջանի նախագահը շարունակում է մեզ թշնամի անվանել․ այսօր ճեպազրույցի ժամանակ ասաց ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության ղեկավար Հայկ Մամիջանյանը։

«Դրանից մի քանի օր առաջ գրավյալ հայկական տարածքներում ինքը մեզ անվանում էր թշնամի, հոխորտում էր: Դրան գումարում ենք, որ մեր երկրի առնվազն 200 ք/կմ սուվերեն տարածքից ավելին գրավված է ադրբեջանցիների, ադրբեջանական զինված ուժերի կողմից, դրան գումարում ենք, որ մենք ունենք առնվազն 19 գերի Բաքվում, դրան գումարում ենք, որ մենք ունենք անհետ կորած անձինք, ու հիմա դուք ինձ պատասխանեք՝ դա խաղաղությո՞ւն է, թե՞ չէ։ Ես այդպիսի խաղաղություն չգիտեմ, ճիշտն ասած, երևի իմ ու ՔՊ-ի հայոց լեզվի բացատրական բառարաններն իրարից տարբերվում են, ի՞նչ պատասխանեմ դրան»,- ասաց նա։

Պատերազմ Իրանի դեմ   Պատերազմ Իրանի դեմ