06 Մար
2026
6° c ԵՐԵՎԱՆ
2° c ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ
ABCMEDIA
ԱՄԷ-ի անշարժ գույքի շուկան կանգնած է վտանգի առաջ՝ իրանական հրթիռների պատճառով

ԱՄԷ-ի անշարժ գույքի շուկան կանգնած է վտանգի առաջ՝ իրանական հրթիռների պատճառով

ԱՄԷ-ում տարիներ շարունակ անշարժ գույքի շուկայի բումն առաջին իրական փորձության առաջ է կանգնած։ Պատճառն Իրանի հրթիռային հարվածներն են, որոնք խաթարել են երկրի բնականոն կյանքը․ գրում է Reuters գործակալությունը։

Աբու Դաբիի և Դուբայի օդանավակայանների, նավահանգիստների և բնակելի թաղամասերի վրա հարձակումները վնասել են ԱՄԷ-ի՝ որպես կայուն երկրի հեղինակությունը։

Նշվում է, որ կառուցապատողները, որոնք նախկինում ընդամենը մի քանի ժամում վաճառում էին դեռևս շինարարության մեջ գտնվող անշարժ գույքը, այժմ բախվում են նոր իրականության՝ ցածր պահանջարկ՝ հրթիռային հարվածների պատճառով։

Չորեքշաբթի Դուբայի ու Աբու Դաբիի կառուցապատողների բաժնետոմսերը կտրուկ անկում են ապրել․ նվազել են նաև պարտատոմսերի գները։

«Անշարժ գույքի շուկայի վրա իրական ազդեցությունը պետք է չափվի պահանջարկի մակարդակով, երբ հակամարտությունն ավարտվի։ Ահա թե երբ կզգացվի իրական ազդեցությունը», – ասել է Աբու Դաբիում գործող Ghaf Benefits ընկերության գործադիր տնօրեն Մոհամմեդ Ալի Յասինը։

Պատերազմ Իրանի դեմ   Պատերազմ Իրանի դեմ