07 Ապր
2026
16° c ԵՐԵՎԱՆ
12° c ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ
ABCMEDIA
Նորատուսում իրավիճակը պայթյունավտանգ է. բերման է ենթարկվել 20 ձկնորս

Նորատուսում իրավիճակը պայթյունավտանգ է. բերման է ենթարկվել 20 ձկնորս

Գեղարքունիքի մարզի Նորատուս գյուղում գիշերվանից իրավիճակը լարված
է։ Բախումներ են տեղի ունեցել ոստիկության և ձկնորսների միջև։ Բերման է ենթարկվել Նորատուսի
շուրջ 2 տասնյակ բնակիչ, այդ թվում՝ անչափահասներ:

«Հիմա գյուղում իրավիճակը պայթունավտանգ է։ Գյուղից դուրս գալ չի լինում, կարմիրբերետավորները
գյուղում գնում-գալիս են ու գյուղացիներին թույլ չեն տալիս դուրս գալ գյուղից։ Դուրս
եկողներին հավաքում, տանում են»,- ABC Media-ի հետ զրույցում ասաց Նորատուսի բնակիչ
Բագրատ Մարտիրոսյանը։

Մարտիրոսյանի փոխանցմամբ՝ երեկ ոստիկանապետը
մոտեցել է գյուղի ձկնորսներին ու պնդել, որ դադարեցնեն ձկնորսությունը։

«Գյուղացիները խնդրել են, որ մինչև ամսի
30 թողնեն աշխատենք, իսկ ամսի 30-ին դուրս կգանք։ Ոստիկանապետն էլ ասել է, որ մինչև
երեկո մեզ պատասխան կտա, բայց նրա գնալուց հետո ոստիկանական ուժերը շատացան գյուղում։
Մոտավոր 15-16 ավտոբուս կարմիրբերետավորներին բերել են ու մոտ 20 հոգու բերման են ենթարկել»,-նշեց
նա։

Նորատուսի բնակչի խոսքով` այս պահին իրավիճակը
շարունակվում է մնալ լարված, ոստիկանական ուժերը դեռ գյուղում են։ Բնակիչներն էլ դեռ
չեն պատկերացնում իրենց հետագա անելիքները, ասում են՝ ձկնորսությունը իրենց օրվա հացի
միջոցն է։

Պատերազմ Իրանի դեմ   Պատերազմ Իրանի դեմ Ընտրություն 2026   Ընտրություն 2026