
ՀՀ պատմության մեջ չի եղել մի ժամանակաշրջան, երբ հիմնական ընդդիմադիր ուժին թույլ չտան մասնակցել ընտրություններին․ Նարեկ Կարապետյանի ասուլիսը՝ կետերով
«Ուժեղ Հայաստան» կուսակցության խորհրդի անդամ Նարեկ Կարապետյանն այսօր մամուլի ասուլիս էր հրավիրել ջերմոցում, որի ժամանակ անդրադարձել է գյուղացուն հուզող խնդիրներին, ինչպես նաև՝ քաղաքական թեմաների։
Նրա ասուլիսի կարևոր հատվածները՝ կետերով․
- Հայաստանի գյուղատնտեսությունը վերջին 8 տարվա ընթացքում անկում է ապրել, մենք 2018 թվականի մակարդակի գյուղատնտեսություն արդեն չունենք, և այս տարվա բյուջեյով պլանավորված ծախսերը գյուղատնտեսության ուղղությամբ նույնպես կրճատվել են։
- Հայաստանում շատ գյուղեր, շատ ցանքատարածություններ, այգիներ ունեն ջրի խնդիր, ոռոգման համակարգի խնդիր, չնայած որ Հայաստանը ջրառատ երկիր է։
- Գյուղացիներն ունեն վարկերի խնդիր, մարդիկ սեզոնի սկզբին վարկ են ձեռք բերում, վերցնում և չգիտեն՝ տարվա վերջ ինչ գնով են վաճառելու բերքը։
- Եթե ժողովրդավարությունն այս իշխանությունների համար ինչ-որ բան նշանակում է, նրանք չեն գնա այդ քայլին՝ թույլ չտան մեր կուսակցությանը մասնակցել ընտրություններին, որովհետև Հայաստանի պատմության մեջ չի եղել մի ժամանակաշրջան, երբ հիմնական ընդդիմադիր ուժին թույլ չեն տվել մասնակցել ընտրություններին։
- Ես ողջունում եմ իշխանությունների կողմից այդ հարցումների հրապարակումը, որը ցույց տվեց իրենց իրական վարկանիշը, թե ինչքան մեծ է հիասթափությունը իշխանության նկատմամբ։
- Այդ 50%, 40% վարկանիշների մասին երազելն արդեն ուշ է, իրենք էլ գիտեն այդ մասին, և այդ իսկ պատճառով տարբեր օրակարգեր են ուզում մտցնել, որպեսզի փորձեն ժողովրդավարական պրոցեսների հետ կապված ինչ-որ սահմանափակումներ մտցնել։
- Ես չեմ կարծում, որ Արամ Սարգսյանն է որոշում, թե Հայաստանում ով է մասնակցելու ընտրություններին, ով ոչ, ամենայն հարգանքով իր ընտանիքի հանդեպ։ Չեմ կարծում, որ պարոն Սարգսյանը, ուրիշ պարոններ են որոշում, թե Հայաստանում ով պետք է մասնակցի ընտրությունների, ով ոչ։
- Ես կարծում եմ, որ շատ ճիշտ արձագանք էր մեր իշխանությունների կողմից Իրանի պատերազմին, մանավանդ ես տեսա, որ ավտոբուսի մեջ ինչ լուրջ քննարկումներ էին գնում Իրանում տեղի ունեցող պրոցեսների։ Վստահ եմ, որ մեր մարտահրավերներին իրենց այս պրոֆեսիոնալ պատասխաններն ավելի են լավացնում մեր երկրի վիճակը․ հեգնանքով պատասխանեց Նարեկ Կարապետյանը։


