
Ռուբեն Հակոբյանի ձերբակալության վերաբերյալ Փաստաբանների պալատը հայտարարություն է տարածել
Տեղեկացնում ենք, որ ՀՀ փաստաբանների պալատի խորհրդի անդամ, փաստաբան Ռուբեն Հակոբյանի ձերբակալությունը գտնվում է ՀՀ փաստաբանների պալատի ուշադրության կենտրոնում․ այս մասին հայտնում է Փատաբանների պալատը։
,Պալատն անմիջական կապի մեջ է Ռուբեն Հակոբյանի պաշտպանական խմբի հետ: Քննարկվում են փաստաբանի պաշտպանությանն ուղղված գործողությունների շրջանակը և հետագա քայլերը:
Փաստաբանության մասին օրենքի 7-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին կետի համաձայն՝
Փաստաբանների պալատի խնդիրներն են`պաշտպանել իր անդամների իրավունքները և օրինական շահերը պետական և տեղական ինքնակառավարման մարմինների և կազմակերպությունների հետ փոխհարաբերություններում, ինչպես նաև դատարանում»,- ասված է հայտարարության մեջ։


