
Վրաստանը կարող է զգալի օգուտ քաղել ՀՀ-Ադրբեջան խաղաղության գործընթացից․ Պետդեպ
Դոնալդ Թրամփի միջնորդությամբ կնքված Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության համաձայնագիրը ներկայացնում է վերափոխման հնարավորություն ամբողջ Հարավային Կովկասի համար․ Imedi հեռուստաընկերությանը հայտնել են ԱՄՆ պետդեպարտամենտից։
Նշվել է, որ Վրաստանը կարող է ինչպես նպաստել այս համաձայնագրի շնորհիվ հնարավոր կայունությանը և բարգավաճմանը, այնպես էլ զգալի օգուտներ քաղել։
Պետդեպարտամենտից հայտնել են նաև, որ ԱՄՆ-ն անհամբեր սպասում է Վրաստանի հետ կառուցողական հարաբերությունների հաստատմանը. «Մենք կշարունակենք համագործակցել Վրաստանի կառավարության հետ մեր երկկողմ հարաբերություններին և Վրաստանի քաղաքական միջավայրին վերաբերող հարցերի շուրջ»։


