06 Մար
2026
4° c ԵՐԵՎԱՆ
2° c ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ
ABCMEDIA
ՔՊ-ի հակավարկանիշն ամենաբարձրն է, իսկ հավաքական ընդդիմության ձայները՝ շատ․ Գառնիկ Դանիելյան

ՔՊ-ի հակավարկանիշն ամենաբարձրն է, իսկ հավաքական ընդդիմության ձայները՝ շատ․ Գառնիկ Դանիելյան

Հայաստանում վախի մթնոլորտ է. երբ մարդուն ֆեյսբուքում լայք դնելու համար աշխատանքից ազատում են, երբ որ այլ հայացքների համար մարդուն մարդկանց աշխատանքից ազատում են, հարցումներն օբյեկտիվ չեն կարող լինել․ խորհրդարանական ճեպազրույցների ընթացքում ասել է «Հայաստան» խմբակցության պատգամավոր Գառնիկ Դանիելյանը։

«Մարդիկ վախենում են պատասխանել ընտրության հետ կապված հարցերին»,- ասել է Դանիելյանը՝ անդրադառնալով դիտարկմանը, որ վերջին հարցումների տվյալներով ՔՊ-ն առավելություն ունի։

Նրա համոզմամբ՝ ՔՊ-ն գրեթե 99%-ը ձախողել է 2021 թվականի ծրագիրը։

«Մենք էլ ունենք մեր հարցումները և այդ հարցումները բավականին, այսպես ասած, հուսադրող են և բավականին տարբերվում են այս հարցումներից։ Դրանց արդյունքում «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը որևէ շանս չունի իշխանության գալու․ իրենց հակավարկանիշը ամենաբարձրն է»,- ասել է պատգամավորը։

Դանիելյանի խոսքով՝ հավաքական ընդդիմությունը շատ ավելի շատ քվե ունի, քան Նիկոլ Փաշինյանը և իր սատելիտ ուժերը։

«Մեր վարկանիշը բավականին բարձր է և մենք վստահ ենք, որ ապագա ընտրություններում շատ ծանրակշիռ ներկայություն ենք ունենալու Ազգային ժողովում»,- ասել է նա։

 

 

Պատերազմ Իրանի դեմ   Պատերազմ Իրանի դեմ